Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրում ընդունեց «Մալյորկային» և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով:
18-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց հարձակվող Վեդաթ Մուրիքին, 37-րդ րոպեին պատասխանեց կիսապաշտպան Արդա Գյուլերը, իսկ հաջորդ րոպեին վինգեր Վինիսիուս Ժունիորը հաշվի մեջ առաջ մղեց մադրիդցիներին:
«Ռեալն» այս խաղում ևս երեք գոլ խփեց, սակայն բոլորը չեղարկվեցին խաղից դուրս վիճակի պատճառով: Չեղարկված գոլերից երկուսը խփեց հարձակվող Կիլիան Մբապեն, մեկը` Գյուլերը:
Չաբի Ալոնսոյի թիմը 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Մալյորկան» մեկ միավորով 18-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, երրորդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»` 2-1
Արդա Գյուլեր, 37, Վինիսիուս Ժունիոր, 38 - Վեդաթ Մուրիքի, 18
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


