Logo

«Ռեալը» Մբապեին հնարավորություն կտա ընտրել շնորհանդեսի օրը

12:30 / 04.04.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հնարավորություն կտա ընտրել շնորհանդեսի օրը, տեղեկացնում է Football-Espana-ն։

«Արքայական ակումբը» Ֆրանսիայի հավաքականի ավագի շնորհանդեսը նախապես ծրագրել էր մրցաշրջանի ավարտից հետո, բայց Եվրո-2024-ից առաջ։ Սակայն դրանից հետո «Ռեալն» օրացույցի հետ կապված խնդիրների է բախվել։ Բանն այն է, որ Իսպանիայի Լա լիգայի առաջատարն առաջնությունն ավարտելու է մեկ շաբաթ ուշ, քան ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի Լիգա 1-ը, հնարավոր է դրան գումարվի նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը նախատեսված է հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր իր ապագայի մասին խոսել միայն Եվրո-2024-ի ավարտից հետո: Մբապեն 2017 թվականից է խաղում ՊՍԺ-ում, որի պատմության լավագույն ռմբարկուն է։ Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ