Մադրիդի «Ռեալը» լեգենդների միջև կայացած խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։
Մեքսիկայում կայացած խաղում հիմնական ժամանակում արդյունավետ ոչ-ոքի է գրանցվել` 2-2։ «Բլաուգրանայից» գոլով աչքի են ընկել Խավիեր Սավիոլան և Կառլես Պույոլը, «Արքայական ակումբից»` Լուիշ Ֆիգուն ու Մարսելոն։
Լեգենդների հանդիպում
«Բարսելոնա» - «Ռեալ»` 2-2 (11-մետրանոցներով` 7-8)
Կառլես Պույոլ, 31, Խավիեր Սավիոլա, 34 - Լուիշ Ֆիգու, 18, Մարսելո, 22>