Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել, հայտնում է FootballTransfers-ը:
Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը:
Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել են. նա նաև սեփական շահը գերադասում է թիմայինից, իսկ հանդերձարանում նրա պահվածքը հաճախ անընդունելի է:
Վինիսիուսի պայմանագրի ժամկետն «Արքայական ակումբի» հետ ավարտվելու է 2027 թվականի հուլիսի 1-ին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրեն Մոհամեդ Բասրավին հայտնել էր, որ լիգան տրանսֆերի վերաբերյալ չի բանակցում աստղային ֆուտբոլիստի հետ, քանի որ դա ակումբների գործն է:
Վինիսիուս Ժունիորը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջնում «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 10 գոլ, կատարել 5 ասիստ:


