Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիստալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով, տեղեկացնում է The Sun-ը։
Անգլիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին։ Նրան ցանկանում են թիմ հրավիրել նաև «Լիվերպուլը», «Բավարիան» ու «Բարսելոնան», բայց «Արքայական ակումբում» վստահ են՝ Գեհին կընտրի հենց «Ռեալը»։
Մադրիդյան ակումբը նախկինում անվճար ձեռք է բերել այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Անտոնիո Ռյուդիգերը, Դավիդ Ալաբան, Կիլիան Մբապեն և Տրենտ Ալեքսանդր-Առնդոլդը։
Գեհին ամռանը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն։
25-ամյա կենտրոնական պաշտպանը 2025/26 մրցաշրջանում 15 խաղում խփել է 1 գոլ, կատարել նույքան արդյունավետ փոխանցում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


