Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել փոխել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի անվանումը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Սանտյագոն» կկրճատվի և կմնա ուղղակի «Բերնաբեու» անունը: Նման որոշումը կոմերցիոն նպատակ է հետապնդում:
Հիշեցնենք, որ «Ռեալի» տնային արենայի վերակառուցումը սկսվել էր 2019 թվականին, ղեկավարությունը խոստացել էր այն ավարտել 2023-ի վերջին, սակայն ժամկետը հետաձգվել էր:
Նոր «Բերնաբեուն» վերակառուցելու համար իսպանական գրանդը ծախսել էր 1.76 միլիարդ եվրո: