Logo

«Ռեալը» գերխոշոր հաշվով հաղթանակ տարավ, Բենզեման՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

20:09 / 02.04.2023Վիդեո
Ռեալ-Վալյադոլիդ

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 6-0 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» դեմ խաղում:

7 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, գոլով աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, իսպանացի կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոն ու Լուկաս Վասկեսը:

«Ռեալը» 59 միավորով երկրորդ տեղում է և 12 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Վալյադոլիդը» 28 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Վալյադոլիդ»` 6-0

Ռոդրիգո, 22, Կարիմ Բենզեմա, 29, 32, 36, Մարկոս Ասենիսո, 73, Լուկաս Վասկես, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ