Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգան հաղթելու համար Դորտմունդի «Բորուսիային» վճարելու է 4,5 միլիոն եվրո։
Bild-ը գրում է, որ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթելուց հետո ակտիվացել է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի պայմանագրում առկա հավելավճարի կետերից մեկը։
Ավելի վաղ «Բորուսիան» ևս 5 միլիոն եվրո ստացել է «Արքայական ակումբի»` Իսպանիայի չեմպիոն դառնալու համար։
Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա ամռանն է 103 միլիոն եվրոյով «Բորուսիայից» տեղափոխվել «Ռեալ»։ Կիսապաշտպանն առաջին մրցաշրջանում իսպանական գրանդի հետ հաղթեց Լա լիգան, Չեմպիոնների լիգան ու Իսպանիայի Սուպերգավաթը` 42 խաղում խփելով 23 գոլ, կատարելով 13 գոլային փոխանցում։