Բրազիլացի հայտնի գործակալ Անդրե Կյուրին, որը Նեյմարի գործակալն էր բրազիլացու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակ, պատմել է չկայացած այլ գործարքի մասին, գրում է As-ը:
««Ռեալը» փորձում էր միաժամանակ ձեռք բերել Մբապեին ու Նեյմարին, երբ նրանք ՊՍԺ-ում էին: «Մադրիդն» առաջարկեց Վինիսիուսին և խոշոր գումար այդ 2 ֆուտբոլիստների դիմաց:
Այն ժամանակ Վինին դեռ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէր, բայց հսկայական ներուժ ուներ»,- ասել է բրազիլացին:
Արդյունքում, գործարքը չի կայացել, իսկ Մբապեն 2024-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ռեալ»:


