Սաուդյան Արաբիայի բանկերից մեկը կդառնա Մադրիդի «Ռեալի» հովանավորը, հաղորդում է The Athletic-ը։
Դա կլինի «Արքայական ակումբի» միակ գործընկերը Սաուդյան Արաբիայից։ Նախկինում մադրիդցիներն աշխատել են Saudi Telecom ընկերության հետ, սակայն 2013 թվականին ավարտել են համագործակցությունը։
Սաուդյան բանկի տարբերանշանը չի լինի «Ռեալի» խաղային կամ մարզումային համազգեստի վրա։
Հիշեցնենք, որ հունվարին Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Սաուդյան Արաբիայում մասնակցելու է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը։