Logo

«Ռեալը» բաց թողեց հաղթանակը «Աթլետիկոյի» դեմ խաղում

01:59 / 05.02.2024Ֆուտբոլ
null

Լա լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ:

Մրցող կողմերը չպարզեցին հաղթողին. արձանագրվեց 1:1 հաշիվը: «Արքայական» ակումբի կազմից հաշվը 20-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, իսկ հյուրերի պատասխան գոլը 90+3-րդ րոպեին խփեց Մարկոս Լյորենտեն:

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 58 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» 48 միավորով 4-րդն է:

Լա լիգա, 23-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1

Բրահիմ Դիաս, 20 - Մարկոս Լյորենտե, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ