Մադրիդի «Ռեալն» առաջիկա հինգշաբթի նոր պայմանագիր կկնքի հարձակվող Ռոդրիգոյի հետ, 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի մեկ միլիարդ եվրո:
Նոր պայմանագրով բրազիլացին «Արքայական ակումբում» կմնա մինչև 2028 թվականի հունիսի 30-ը ներառյալ, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռոդրիգոն «Ռեալի» կազմում անցկացրած 179 խաղում դարձել է 39 գոլի ու 33 ասիստի հեղինակ և նվաճել 8 տիտղոս: