Logo

«Ռեալը» կենտրոնացել է «Բավարիայի» երիտասարդ տաղանդի վրա

18:31 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» սան Լենարտ Կարլի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն:

16-ամյա տաղանդն «Արքայական ակումբի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բավարիայի» Մ17 տարեկանների թիմում ցուցադրած խաղի շնորհիվ:

Իսպանական գրանդը փորձում է հնարավորինս շուտ ավարտին հասցնել գործարքը, որպեսզի մրցակիցները չկարողանան գայթակղել պատանուն:

Գերմանական ակումբը չի շտապում: «Բավարիան» ցանկանում է ֆուտբոլիստին նախ տեղափոխել Մ19 տարեկանների թիմ, իսկ հետո հետևություններ անել նրա ապագայի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Լենարտ Կարլն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» Մ17 տարեկանների թիմում անցկացրել է 12 հանդիպում և դարձել է 21 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ