Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց կատալոնական «Էսպանյոլին»:
Խաղի միակ գոլը 85-րդ րոպեին խփեց իսպանացի պաշտպան Կառլոս Ռոմերոն:
Գործող չեմպիոնի ֆուտբոլիստները 21 հարված կատարեցին, 7-ը` դարպասին: «Էսպանյոլի» 5 հարվածներից դիպուկ էր միայն երկուսը, բայց հաղթելու համար բավարար:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 49 միավորով մնաց առաջին տեղում, մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 22-րդ տուր
«Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»` 1-0
Կառլոս Ռոմերո, 85
Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


