«Ռեալի» տրանսֆերային ծրագրերում կարող է փոփոխություն լինել առաջիկա օրերին:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդյան գրանդը, հնարավոր է, գնի պաշտպանի, եթե չկարողանա ձեռք բերել Կիլիան Մբապեին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» ընտրությունը կանգ է առել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտի վրա. մադրիդցիները հրաժարվել են Ժյուլ Կունդեին կամ Պաու Տորեսին գնելու մտքից: «Ռեալը», այդպիսով, ցանկանում է լրացնել Ռաֆայել Վարանի և Սերխիո Ռամոսի բացը:
Հաղորդվում է, որ «Սիթին» սահմանել է Լապորտի արժեքը, որը կազմում է 70 մլն եվրո:

