Logo

«Ռեալը» կարող է դուրս գալ Լա լիգայից և հանդես գալ այլ երկրի առաջնությունում

23:02 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» կարող է դուրս գալ Իսպանիայի Լա լիգայից և հանդես գալ այլ երկրի առաջնությունում, հաղորդում է SPORT-ը:

«Արքայական ակումբը» հաճախ մրցավարական վիճահարույց որոշումների է բախվում առաջնությունում:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունն ու Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հակասություններ են ունենում: Աղբյուրը պնդում է, որ «Ռեալում» Տեբասին ընկալում են որպես գլխավոր «թշնամի»: Նրանց կարծիքով` Տեբասը մտադրված արշավ է իրականացնում Իսպանիայի չեմպիոնի դեմ` հաշվի առնելով մրցավարների կայացրած վիճահարույց որոշումներն ընդդեմ «Ռեալի»:

«Ռեալի» երկրպագուները սոցցանցերում հորդորում են ակումբի ղեկավարությանը թիմին դուրս բերել Լա լիգայից և տեղափոխել Բունդեսլիգա, Ա Սերիա կամ Լիգա 1: Նման գործընթաց իրականացնելու համար պետք է ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հավանություն տան, ինչը շատ բարդ կլինի:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի թիմն այս պահի դրությամբ 51 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ