Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում ընդունեց կատալոնական «Էսպանյոլին» և 4-1 հաշվով կամային հաղթանակի հասավ:
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: 54-րդ րոպեին «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի ինքնագոլից հետո մադրիդցիներից գոլի հեղինակ դարձան իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը, բրազիլացի վինգերներ Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը, և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
Ֆրանսիայի հավաքականի ավագը գոլի հեղինակ դարձավ 11-մետրանոցից, որը վաստակեց փոխարինման դուրս եկած բրազիլացի հարձակվող Էնդրիկը: Մբապեն ու Վինիսիուսը նաև մեկական գոլային փոխանցման հեղինակ դարձան:
Իսպանիայի գործող չեմպիոնը 14 միավորով երկրորդն է, մեկ միավոր զիջում է առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը կանցկացնի սեպտեմբերի 22-ին: «Էսպանյոլը» 7 միավորով 13-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 6-րդ տուր
«Ռեալ» - «Էսպանյոլ»` 4-1
Դանի Կարվախալ, 58, Ռոդրիգո, 75, Վինիսիուս Ժունիոր, 78, Կիլիան Մբապե, 90 (11մ) - Տիբո Կուրտուա, 54 (ինքնագոլ)


