Իսպանիայի Լա լիգայում Մադրիդի «Ռեալի» հաղթական մեկնարկին չխոչընդոտեց նաև «Ռեալ Սոսյեդադը»։ 5-րդ տուրում «Արքայական ակումբն» ընդունեց Սան Սեբաստիանի թիմին ու տարավ կամային հաղթանակ՝ 2-1։
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց հյուրերի իսպանացի հարձակվող Անդեր Բարենեչեան, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։
Ընդմիջումից անմիջապես հետո հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ «Ռեալի» հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն։
«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը փոխարինման դուրս եկավ 81-րդ րոպեին։ 20-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» միանալուց հետո մասնակցեց երրորդ հանդիպմանը։ Լա լիգայի երրորդ և չորրորդ տուրերում նա փոխարինման էր դուրս եկել «Լաս Պալմասի» ու «Գրանադայի» դեմ հանդիպումներում։
«Ռեալը» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնան» հետ է 2 միավոր, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 6 միավորով 11-րդն է։
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 2-1
Ֆեդերիկո Վալվերդե, 46, Խոսելու, 60 – Անդեր Բարենեչեա, 5