Logo

«Ռեալը» ջախջախեց «Վալենսիային»

02:06 / 12.11.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում խոշոր հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ՝ 5-1:

Մադրիդցիների կազմում դուբլ ձևակերպեցին բրազիլացիներ Վինիսիուս Ջունիորը և Ռոդրիգոն, աչքի ընկավ նաև իսպանացի Դանի Կարվախալը: Հյուրերի հեղինակության գոլը վերջնամասում խփեց Ուգո Դուրոն:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը անպարտելի է արդեն 7 խաղ՝ 5 հաղթանակ, 2 ոչ-ոքի:

«Ռեալը» 32 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում և 2 միավոր է զիջում առաջատար «Ժիրոնային»: «Վալենսիան» 18 միավորով 9-րդն է:

Լա լիգա, 13-րդ տուր

«Ռեալ» – «Վալենսիա»՝ 5-1 

Դանի Կարվախալ, 3, Վինիսիուս Ջունիոր, 42, 49, Ռոդրիգո, 50, 84 – Ուգո Դուրո, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա