Logo

«Ռեալը» հրաժարվել է Կիլիան Մբապեի հետ պայմանագիր ստորագրելու մտքից

21:55 / 08.11.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում պայմանագիր ստորագրել Կիլիան Մբապեի հետ, հաղորդում է Cadena SER-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբը» կհրաժարվի ֆրանսիացուց նույնիսկ այն դեպքում, եթե նա ակումբին միանա ազատ գործակալի կարգավիճակում։ «Ռեալը» հետ է կանգնել այս մտքից, քանի որ ՊՍԺ-ի ներկայիս հարձակվողը տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջելու։ Մադրիդում կարծում են, որ դա հակասում է ակումբի ֆինանսական քաղաքականությանը։ 

Ավելին, Մբապեի տեղափոխությունը կհակասի «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությանը։ «Արքայական» ակումբը մշտապես փորձում է 20 տարեկանից փոքր խաղացողների ստորագրել։ 

«Ռեալին» նաև հիասթափեցրել է Մբապեի պահվածքը 2022 թվականին, երբ նա հրաժարվեց տեղափոխվել Մադրիդ։ 

ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապեի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ