Ֆրանսիայի հավաքականի ու «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
Marca-ի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի անունն ամենաքննարկվողներից է Վալդեբեբասում՝ «Ռեալի» մարզաբազայում:
«Արքայական ակումբը» վաղուց է հետաքրքրված երիտասարդ խաղացողի ծառայություններով: Ամառային տրանսֆերային պատուհանին ֆուտբոլիստի ձեռքբերումը կլինի առաջնային մադրիդյան գրանդի համար:
Տչուամենիի ու «Մոնակոյի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: