«Ռեալը» հետաքրքրված է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների ծառայություններով, որոնք մոտ ապագայում կարող են ուժեղացնել թիմը:
Մադրիդյան ակումբը հետևում է երիտասարդների խաղին, քանի որ հասկանում է՝ տրանսֆերային շուկայում բարդ է մրցակցել ֆինանսապես ավելի ուժեղ թիմերի հետ։
Marca-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» դիտակետում են հայտնվել «Մոնակոյի» 21-ամյա կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին, «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Այաքսի» 19-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը, «Լեսթերի» 21-ամյա պաշտպան Ուեսլի Ֆոֆանան ու «Բայերի» 18-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը։