«Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է 18 ամսից, ուստի 2026-ի հունիսին նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ:
Այժմ «Լիվերպուլն» ունի այլ առաջնահերթություններ. երկարաձգել պայմանագրի ժամկետը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Վիրջիլ Վան Դեյկի ու Մոհամեդ Սալահի հետ, որոնց պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2025-ի հունիսին: