Մադրիդի «Ռեալը» հեռացրել է բժշկական դեպարտամենտի ղեկավար Նիկո Միհիչին, հաղորդում է Marca-ն։
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել ֆուտբոլիստների շրջանում մեծաքանակ վնասվածքների պատճառով։ Միհիչը 2017 թվականից էր աշխատում «Ռեալում»։
«Ռեալի» ղեկավարությանը դուր չի եկել նաև այն, որ շատ ֆուտբոլիստների վնասվածքներ հաճախ կրկնվել են, ինչի պատճառով կոնֆլիկտներ են առաջացել խաղացողների ու բժշկական անձնակազմի աշխատակիցների միջև։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի սկզբնամասում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էին ստացել բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ու բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։