Մադրիդի «Ռեալը» ևս մեկ պաշտոնական հայտարարություն տարածեց:
«Վերջին ժամերին շրջանառվող լուրերի լույսի ներքո, «Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն հայտարարում է, որ մեր թիմը երբեք չի մտածել վաղվա եզրափակիչից հրաժարվելու մասին։
Մեր ակումբը հասկանում է, որ այս խաղի համար նշանակված մրցավարների կողմից եզրափակիչից 24 ժամ առաջ արված անհաջող և անտեղի հայտարարությունները չեն կարող արատավորել համաշխարհային նշանակության մարզական միջոցառումը, որը կդիտեն հարյուր միլիոնավոր մարդիկ։ Մենք նաև հարգանքով ենք վերաբերվում բոլոր այն երկրպագուներին, ովքեր ծրագրում են մեկնել Սևիլիա, և բոլոր նրանց, ովքեր արդեն գտնվում են Անդալուսիայի մայրաքաղաքում։
«Ռեալ Մադրիդը» կարծում է, որ ֆուտբոլի արժեքները պետք է գերակշռեն՝ չնայած այն թշնամանքին, որն այսօր կրկին դրսևորվեց մեր ակումբի նկատմամբ եզրափակիչի համար նշանակված մրցավարների կողմից»,- նշված է հաղորդագրությունում:
Իսպանիայի գավաթի խաղարկության «Ռեալ» - «Բարսելոնա» եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:


