Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեի տեղափոխության մասին:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում համալրեց «Արքայական ակումբի» կազմը: 25-ամյա ֆուտբոլիստն ու Չեմպիոնների լիգայի 15-ակի գավաթակիրը համաձայնեցրել են 5 տարվա պայմանագիր:
Մեկ ամիս առաջ Մբապեն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ֆրանսիական գրանդից:
Մբապեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել էր 308 հանդիպման, դարձել 256 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։


