Logo

«Ռեալը» համաձայնության է հասել Լամինի Ֆաթիի տրանսֆերի հարցում

14:55 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանական «Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆաթին կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», հայտնում է Marca-ն։

«Արքայական ակումբը» տրանսֆերի հարցում հարցում համաձայնության է հասել և Ֆաթիի տեղափոխության համար վճարելու է 120 հազար եվրո, իսկ կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր։ 18-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել մադրիդյան գրանդի համար։

Պատանի ֆուտբոլիստի ու «Ռեալի» համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ին, երբ պաշտոնապես կբացվի տրանսֆերային պատուհանը։ Նա սկզբնական շրջանում հանդես կգա ակումբի երիտասարդական թիմում` «Կաստիլյայում»։

Լամինի Ֆաթին «Լեգանես Բ»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Նախորդ ամռանը նրան ցանկացել է ձեռք բերել «Վալենսիան», բայց գործարքը չի կայացել։ Պաշտպանը 15 տարեկանում արդեն եղել է «Ռեալի» համակարգում, սակայն ակումբից հեռացել է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա