Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում ընդունեց «Օսասունային» և հաղթեց 4-0 հաշվով:
«Արքայական ակումբի» կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլով աչքի ընկան բրազիլացի Վինիսիուս Ժունիորն ու իսպանացի Խոսելուն: Խաղավերջում Խոսելուն ևս մեկ գոլ խփելու հնարավորություն ունեցավ, սակայն իսպանացին վրիպեց 11-մետրանոցից:
20-ամյա Բելինգեմը «Ռեալում» անցկացրած 10 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
«Ռեալը» 24 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:
Լա լիգա, 9-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»՝ 4-0
Ջուդ Բելինգեմ, 9, 54, Վինիսիուս Ժունիոր, 65, Խոսելու, 70
Չիրացված 11մ՝ Խոսելու («Ռեալ»), 84


