Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3-2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։
Մինչև 85-րդ րոպեն «Արքայական ակումբը» ուներ երեք գնդակի առավելություն, սակայն հյուրերը մեկ րոպեի ընթացքում կարողացան երկու գոլ խփել ու վերադարձնել հանդիպման ինտրիգը, բայց ավելին անել չհաջողվեց։
Մադրիդյան գրանդի գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսը, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու բրազիլացի վինգեր Ռոդրիգոն։
«Ռեալը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ անցկացրեց 300-րդ հանդիպումը։ Իտալացի մասնագետն այդ ցուցանիշով զիջում է միայն Միգել Մունյոսին (605 հանիպում)։
Իսպանայի գործող չեմպիոնը 17 միավորով երկրորդ տեղում է, «Ալավեսը», 10 միավորով 8-րդն է։
Լա լիգա, 7-րդ տուր
«Ռեալ» - «Ալավես»` 3-2
Լուկաս Վասկես, 1, Կիլիան Մբապե, 40, Ռոդրիգո, 48 - Կառլոս Բենավիդես, 85, Կիկե Գարսիա, 86


