Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում ընդունեց «Վիլյառեալին» և հաղթեց 3-1 հաշվով:
«Արքայական ակումբից» դուբլ գրանցեց Վինիսիուս Ժունիորը, մեկ գոլ էլ խփեց Կիլիան Մբապեն: «Վիլյառեալի» գոլը խփեց Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ առաջին տեղ, գործող չեմպիոն «Բարսելոնայից» առաջ է 2 միավորով: Կատալոնական գրանդն այս տուրի խաղը դեռևս չի անցկացրել: «Վիլյառեալը» 16 միավորով երրորդն է:
Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»` 3-1
Վինիսիուս Ժունիոր, 47, 69 (11մ), Կիլիան Մբապե, 81 - Ժորժ Միկաուտաձե, 73
Հեռացում` Սանտիագո Մուրինյո, 77 («Վիլյառեալ»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


