Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ժիրոնայի» դարպասը:
Գոլով աչքի ընկան Խոսելուն, Օրելյան Չուամենին ու Ջուդ Բելինգեմը:
Խաղավերջում Նաչո Ֆերնանդեսը մադրիդցիներին թողեց 10 ֆուտբոլիստով, սակայն նրա հեռացումը չազդեց խաղի ելքի վրա:
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 21 միավորով առաջատարն է: Ընթացիկ մրցաշրջանում առաջին պարտությունը կրած «Ժիրոնան» 19 միավորով նահանջեց 3-րդ տեղ:
Լա լիգա, 8-րդ տուր
«Ժիրոնա» - «Ռեալ»՝ 0-3 (տեսանյութ)
Խոսելու, 17, Օրելյան Չուամենի, 21, Ջուդ Բելինգեմ, 71

.webp)
