Մադրիդի «Ռեալը» հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի Լա լիգայում։ Առաջին տուրում Կառլո Անչելոտիի թիմը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան բրազիլացի վինգեր Ռոդրիիգոն ու «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը։ Անգլիացի կիսապաշտպանն առաջին գոլը խփեց Լա լիգայում։
Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում «Ռեալը» գրավել էր երկրորդ տեղը՝ 10 միավոր զիջելով չեմպիոնի տիտղոսը նվաճած կատալոնական «Բարսելոնային»։ Չավիի թիմն օգոստոսի 13-ին տիտղոսի պաշտպանությունը կսկսի «Խետաֆեի» դեմ արտագնա խաղով։
Իսպանիայի առաջնություն, առաջին տուր
«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 0-2 (տեսանյութ)
Ռոդրիգո, 28, Ջուդ Բելինգեմ, 38


