Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հյուրընկալեց Բեռլինի «Ունիոնին» և առավելության հասավ նվազագույն հաշվով:
Մրցավարի ավելացրած ժամանակի չորրորդ րոպեին հաղթական գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը 5 գոլով Իսպանիայի Լա լիգայի լավագույն ռմբարկուն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում թուրքական «Գալաթասարայն» ու դանիական «Կոպենհագենը» հաղթողին չպարզեցին՝ 2-2:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)՝ 1-0 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 90+4
A խումբ
«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 2-2 (տեսանյութ)
Սաշա Բոե, 86, Տետե, 88 - Մոհամեդ Էլյունուսի, 35, Դիոգու Գոնսալվեշ, 58, Էլիաս Յելերտ, 73 (հեռացում)
Խաղային օրվա մյուս 6 հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 23:00-ին: Ֆաստ Սպորտի ուղիղ եթերում կլինի «Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» մրցավեճը: