«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Պրիմերայում։
21-ամյա սերբ ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված՝ հաղորդում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» Վլահովիչին դիտարկում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին փոխարինող։
Եթե «Ռեալը» չկարողանա գնել նորվեգացու տրանսֆերային իրավունքները, ապա կդիտարկի «Ֆիորենտինայի» հարձակվողին թիմ հրավիրելու տարբերակը։
21-ամյա Վլահովիչը «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ է դարձել 2018 թվականին՝ տեղափոխվելով «Պարտիզանից»։ Ընթացիկ մրցաշրջանում սերբ հարձակվողն Ա Սերիայի 20 խաղում դարձել է 16 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։