Logo

«Ռեալը» և «Նապոլին» տրանսֆեր են համաձայնեցրել

12:35 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆա Մարինը տեղափոխվում է «Նապոլի»: Իսպանական ու իտալական ակումբները համաձայնեցրել են 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Marca-ն գրում է, որ գործարքի արժեքը կազմելու է 12 միլիոն եվրո: «Արքայական ակումբը» տրանսֆերը հետ գնելու հնարավորություն կունենա: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 2026-ին «Ռեալը» կարող է տրանսֆերը հետ գնել 25 միլիոն եվրոյով, իսկ 2027-ին՝ 35 միլիոնով:

Իսպանացին «Ռեալի» սան է: 2023-2024 մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել է իսպանական «Ալավեսում», որի կազմում մասնակցել է 35 հանդիպման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ