Logo

«Ռեալը» և Մոդրիչը կնքել են նոր պայմանագիր

14:10 / 06.06.2024Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

38-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի ամառ։ Կողմերը ստորագրել են բոլոր փաստաթղթերը, առաջիկայում «Արքայական ակումբը» պաշտոնական հայտարարություն կանի։

Խորվաթ ֆուտբոլիստը 2012 թ. օգոստոսին Լոնդոնի «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրած 533 խաղում դարձել է 39 գոլի ու 86 ասիստի հեղինակ։ Մադրիդցիների հետ նա նվաճել է 26 տիտղոս, այդ թվում՝ 6 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ