Logo

«Ռեալն» ու «Ման. Սիթին» հետաքրքրված են Հունգարիայի հավաքականի առաջատարով

18:10 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է as.com-ը:

«Արքայական ակումբը» և «Քաղաքաբնակները» հետևում են, թե ինչպես են անցնում «Լիվերպուլի» և հունգարացու բանակցությունները, որոնց անհաջող ընթացքի դեպքում նրանք առաջարկ կկատարեն Սոբոսլային:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Կարմիրների» առաջարկով պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականը, իսկ Սոբոսլայի ներկայիս պայմանագրի ժամկետը կսպառվի 2028 թվականի ամռանը:  

Սոբոսլայի աշխատավարձը շաբաթական 130 000 եվրո է: «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» պատրաստ են զգալիորեն բարելավել ֆինանսական մասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ