Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է պայմանագիրն ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի համաձայն` կողմերն արդեն սոտարգրել են նոր համաձյանագիրը. 38-ամյա ֆուտբոլիստն «Արքայական ակումբում» կշարունակի հանդես գալ մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Պայմանագրի երկարաձգման մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։
Խորվաթիայի հավաքականի ավագն իսպանական գրանդում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից և 533 խաղում դարձել է 39 գոլի ու 86 ասիստի հեղինակ։