Logo

«Ռեալը» վստահ հաղթանակով նվաճեց Միջմայրցամաքային գավաթի տիտղոսը

22:51 / 18.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» նվաճեց Միջմայրցամաքային գավաթի տիտղոսը։

Կատարի Լուսաիլ քաղաքում կայացած եզրափակիչում «Արքայական ակումբը» մրցեց մեքսիկական «Պաչուկայի» դեմ և հաղթեց 3-0 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բրազիլացի վինգերներ Ռոդրիգոն ու Վինսիուսը։

Իսպանական գրանդը պատմության մեջ 9-րդ անգամ է դառնում Միջմայրցամաքային գավաթի հաղթող։ Մրցաշարն անցկացվում է աշխարհի ակումբային առաջնության նախկին ձևաչափով։

Միջմայրցամաքային գավաթ, եզրափակիչ

«Ռեալ» (Իսպանիա) - «Պաչուկա» (Մեքսիկա)` 3-0 

Կիլիան Մբապե, 37, Ռոդրիգո, 53, Վինիսիուս, 84 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա