Logo

«Ռեալը» ձեռք է բերել Լամինի Ֆաթիին

23:47 / 08.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆաթիին, հաստատում է «Լեգանեսի» պաշտոնական կայքը։

«Արքայական ակումբը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 100 հազար եվրո։ Նա հանդես է գալու մադրիդյան գրանդի երիտասարդական թիմերից մեկում` «Կաստիլյայում» կամ «Ռեալ C»-ում։

Լամինի Ֆաթին «Լեգանեսի» սան է։ Պատանի պաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ակումբի Մ19 թիմում և հասել է Իսպանիայի երիտասարդական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա