Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի ավարտվող առաջնության 19 խաղում դարպասն անառիկ է պահել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Այդ 19 խաղերից 10-ում Իսպանիայի նորընծա չեմպիոնի դարպասը պաշտպանել է ուկրաինացի Անդրեյ Լունինը, 7-ում՝ իսպանացի Կեպա Արիսաբալագան, 2-ում՝ բելգիացի Տիբո Կուրտուան:
«Արքայական ակումբը» կրկնել է 1986/87 և 1987/88 մրցաշրջաններում գրանցած ռեկորդը:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Լա լիգայի 35-րդ տուրում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել էր հետնապահներից «Գրանադային»:


