Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է Relevo-ն:
«Արքայական ակումբում» կասկածում եմ, որ Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխությունից հետո կկարողանա հարմարվել թիմին: Բացի այդ, Իսպանիայի չեմպիոնի համար խնդիր է նաև անգլիացու հրաժարագինը, որը կազմում է 100 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգեմին ցանկանում է ձեռք բերել Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը գերմանական ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: