Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է COPE-ն:
«Արքայական ակումբը» չի պատրաստվում 250 միլիոն եվրո վճարել Ֆրանսիայի հավաքականի ավագի տրանսֆերի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական ակումբը համաձայնեցրել է 24-ամյա Մբապեի տեղափոխությունը և կվճարի 200 միլիոն եվրո ու ևս 50 միլիոն բոնուս:
Օրեր առաջ Մբապեն հայտարարել էր, որ այս ամռանը չի հեռանա փարիզյան ակումբից, սակայն չի երկարաձգի գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ավարտված մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել էր 43 հանդիպման, դարձել 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:


