Մադրիդի «Ռեալն» անգլիական «Լիվերպուլին» լուրջ մրցակից է համարում Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերի համար մղվող պայքարում, հայտնում է Marca-ն:
Մադրիդյան ակումբը կարծում է, որ միայն Բելինգեմի ընտրությունը կարող է վճռորոշ դեր խաղալ «տրանսֆերային ճակատամարտում», քանի որ Ֆլորենտիո Պերեսը չի պատրաստվում 150 միլիոն եվրո վճարել տեղափոխության դիմաց:
Ջուդը դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցում, սակայն «Լիվերպուլը» շարունակում է ճնշում գործադրել և պատրաստ է վճարել տեղափոխության համար պահանջվող գումարը:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «Բորուսիայի» կազմում մասնակցել է 20 խաղի, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: