Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը ստիպված է եղել փոխել Գերմանիայի Լայպցիգ քաղաք հասնելու ճանապարհը։ Պատճառը Լայպցիգի և Դրեզդենի օդանավակայանների աշխատակիցների գործադուլն է։
Marca-ն գրում է, որ երկու օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են արել Verdi արհմիության կոչով։ Ընդվզման պատճառը եղել է օդանավակայանների աշխատակիցներին աշխատավարձերի բարձրացումից և 3000 եվրոյի չափով գնաճի փոխհատուցումից հրաժարվելը։
Գործադուլի հետևանքով Լայպցիգում չեղարկվել է ավելի քան 100 կանոնավոր չվերթ։
«Արքայական ակումբի» ինքնաթիռը նույնպես չի կարողացել վայրէջք կատարել Լայպցիգի օդանավակայանում և մեկնել է Էրֆուրտ։ Էրֆուրտից Լայպցիգ «Ռեալը» 160 կմ մեկնել է ավտոբուսով։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Լայպցիգի» դեմ։
Հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով։


