Logo

«Ռեալը» չի երկարաձգի պայմանագիրը Մոդրիչի հետ

22:53 / 14.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2023/24 մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից։

Relevo-ն գրում է, որ «Արքայական ակումբը» չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 38-ամյա խորվաթ ֆուտբոլիստի հետ։ Կողմերը չեն շարունակի համագործակցությունը, եթե որևէ արտառոց դեպք տեղի չունենա։ «Ռեալը» Մոդրիչի հեռանալու մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում։

Խորվաթ ֆուտբոլիստը դժգոհ է նման որոշումից։ Նա ցանկանում էր մնալ մադրիդյան ակումբում և խաղալ, նույնիսկ, ավելի ցածր աշխատավարձով։

«Ռեալը» ցանկանում է շեշտը դնել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների, մասնավորապես` Արդա Գյուլերի վրա։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թուրք կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստացել, քանի որ Մոդրիչն ավելի հաճախ է դուրս եկել փոխարինման։

«Ռեալում» նաև ցանկանում են թեթևացնել աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանան ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը 2012 թ. օգոստոսից է խաղում «Ռեալում», որի կազմում անցկացրած 531 խաղում խփել է 39 գոլ, կատարել 86 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա