Logo

«Ռեալը», «Չելսին» ու «Լիվերպուլը» տրանսֆերային պայքար են սկսել ԱՊԼ ծագող աստղի համար

17:16 / 03.04.2025Ֆուտբոլ
null

«Ռեալը», «Լիվերպուլն» ու «Չելսին» պայքարում են «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Դին Հյոյսենի տրանսֆերային իրավունքը գնելու համար, գրում է Independent-ը:

«Չելսին» ու «Լիվերպուլն» արդեն սկսել են բանակցությունները «Բորնմութի» հետ 19-ամյա իսպանացու տեղափոխության շուրջ: Լոնդոնյան ակումբը մեծ առաջընթաց է գրանցել բանակցություններում, «Լիվերպուլը» դեռ նախնական փուլում է:

«Ռեալը» ևս ակտիվորեն հետաքրքրված է Հյոյսենի ծառայություններով, բայց դեռ որևէ քայլ չի ձեռնարկել: «Բորնմութը» ֆուտբոլիստի համար պահանջում է նվազագույնը 50 միլիոն ֆունտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ