Logo

«Ռեալը» չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնոնում նախատեսված բոլոր համերգները

15:24 / 14.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» մինչև 2025 թ. գարուն չեղարկել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նախատեսված բոլոր համերգները.

«Այս որոշումը մի շարք միջոցառումների մի մասն է, որը ակումբը ձեռնարկում է համերգների ժամանակ` քաղաքապետարանի գործող կանոնակարգերի խստիվ պահպանումն ապահովելու համար:

Չնայած «Սանտիագո Բեռնաբեուի» ձայնամեկուսացման համակարգին և ձեռնարկված լրացուցիչ միջոցառումներին, տարբեր կազմակերպիչների և պրոմոութերների կողմից այդ կանոնակարգերին համապատասխանելը բարդ էր:

Ակումբը շարունակում է աշխատել ստադիոնի ձայնամեկուսացման և հեռարձակման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք թույլ կտան կրկին համերգներ անցկացնել այստեղ»,- նշված է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքում։

Հոկտեմբերի 12-ին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում նախատեսված էր հարավկորեական Musik Bank խմբի համերգը։ Իսպանական գրանդի տնային մարզադաշտում մյուս համերգները պետք է կայանային նոյեմբերից մարտ ժամանակահատվածում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ