Logo

Fichajes. «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին

14:29 / 28.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վերադարձնել «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Fichajes.net-ը:

«Արքայական ակումբը» ցանկանում է կարճաժամկետ, վարձակալական հիմունքով պայմանագիր կնքել 40-ամյա պորտուգալացու հետ նախքան աշխարհի ակումբային առաջնությունը:

Բացի «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրից, մադրիդցիները մինչև մրցաշարը ցանկանում են ձեռք բերել Դին Հյոյսենին, Իբրաիմա Կոնատեին, Մարտին Սուբիմենդիին և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Ըստ մի շարք աղբյուրների՝ ակումբն արդեն համաձայնության է եկել Տրենտի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, խփել է 28 գոլ, կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ