Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Cadena SER-ի լրագրող Խոսե Դելգադոն հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելը չի խանգարի Հոլանդի հարցում «Արքայական ակումբի» ծրագրերին։
«Ռեալը» 2023թ. ամռանը հրաժարվել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային իրավունքը գնելու գաղափարից, քանի որ ակումբը ցանկանում է հրավիրել Հոլանդին։ Մադրիդյան ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի հետ ցանկանում է պայմանագիր կնքել 2025 թվականին, սակայն եթե Կիլիան Մբապեն հրաժարվի «Ռեալ» տեղափոխվելուց, ապա մադրիդցիները կփորձեն ձեռք բերել նորվեգացուն արդեն 2024 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հոլանդը 2023/24 մրցաշրջանում 26 խաղում խփել է 21 գոլ և կատարել է 6 ասիստ։


